ՄԱԿ կազմակերպությունները լայնածավալ հումանիտար գործողություն են սկսել Իրաքում
ՄԱԿ հումանիտար կազմակերպությունները Իրաքում սկսել են լայնածավալ հումանիտար գործողություն` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով տուժած բնակչությանը սնունդ և ջուր մատակարարելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի մամուլի խոսնակ Ստեֆան Դուջարիքն ասել է, որ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ցամաքում ընդլայնելու է գործողությունները` Քրդստանի Դոհուկ շրջանում մարդկանց զանգվածային հոսքը կազմակերպելու գործընթացին աջակցելու համար:
Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR)` Դոհուկում ապաստանել է 400.000 տեղահանված իրաքցի, այդ թվում եզդիներ, քրիստոնյաներ, շաբակներ, կակայիներ, հայեր և թուրքմեններ: Գրասենյակը Քրդստանի իշխանությունների հետ համակարգում է առնվազն 60.000 մարդու ապաստան տրամադրելու հարցը:
Պարենի համաշխարհային ծրագիրը և տեղի իր գործընկերները Դոհուկում կրկնապատկել են դաշտային ճաշարանների թիվը` սնունդ մատակարարելով 2.5 մլն մարդու:
Իր հերթին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հայտարարել է, որ հումանիտար կազմակերպություններն աշխատում են Իրաքից դեպի Սիրիա փախչող փախստականների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ: 12.000 փախստականներից մի քանի հազարը երեխաներն են և այժմ ապաստանել են Սիրիայի վրանային ճամբարներում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ