Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հարցին, թե արդյոք մտահոգվա՞ծ են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով՝ Դավիթ Տոնոյանը պատասխանել է.
«Առանձնապես` ոչ: Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը: Այնուամենայնիվ, այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան