«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ համագործակցող 18 պաղեստինցու
Գազայի հատվածում ղեկավարող «ՀԱՄԱՍ» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել 18 պաղեստինցու, ովքեր մեղադրվում էին Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով «Ալ-Կուդս» ռադիոկայանին:
Սա պաղեստինյան անկլավի պատմության մեջ տեղի ունցած ամենազանգվածային մահապատիժն էր: Այն իրականացվել է այն բանից հետո, երբ Իսրայելի օդուժը «կետային» հարվածով ոչնչացրել էր «ՀԱՄԱՍ»-ի երեք առանցքային հրամանատարի, ինչպես նաև մահափորձ կատարել շարժման զինվորական առաջնորդ Մուհամեդ Դեյֆիի նկատմամբ:
«Դատավճիռն» իրականացվել է երկու փուլով: Առավոտյան «Ալ-Ազհար» համալսարանի զբոսայգում սպանել են 11 մարդու, իսկ ևս 7-ին կրակել են «Ալ-Օմարի» մզկիթում` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան