ՀՅԴ-ն դեմ չէ կոալիցիա վերադառնալուն. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀՅԴ մոտ կանգնած աղբյուրների, դաշնակները հեչ դեմ չեն վերադառնալու կոալիցիա և արդեն իսկ տեղի է ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցությունները: ՀՅԴ-ն ինչ-ինչ ակնկալիքներ ունի՝ ստանալու նախարարական պորտֆելներ, բայց միաժամանակ կուսակցության ներսում էլ առկա են որոշակի տարաձայնություններ:
Թերթի աղբյուրի վկայությամբ՝ կուսակիցները ամեն ինչ անում են այդ բանակցություններից Աղվան Վարդանյանին մեկուսացնելու համար, թերևս հաշվի առնելով այն բացասական իմիջը ու սկանդալային պատմությունները, որոնք մնացել են որպես ժառանգություն՝ նրա նախարարական պաշտոնավարումից, սոցապ ոլորտում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը