Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ, փրկվել՝ 23-ը (տեսանյութ)
Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ՝ նախորդ տարվա 5-ի դիմաց, փրկարար ջոկատի ուժերով փրկվել է 23 մարդ՝ նախորդ տարվա 22-ի դիմաց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:
«Սևանում փրկարարների թիվը 38-ն է, սակայն հնարավոր չէ ողջ Սևանի տարածքն ապահովել փրկարարներով»,-նշեց ավագ լեյտենանտը և խորհուրդ տվեց բոլորին լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ փրկարարները:
Բանախոսն ավելացրեց, որ հիմնականում խեղդվում են չհսկվող տարածքներում, իսկ մասնավոր տարածքներում փրկարարի առկայությունը պետք է վերահսկի «Սևան» ազգային պարկը:
Այս տարվա հանգստացողների թվաքանակի և թե ինչ վիճակում խորհուրդ չի տրվում ջուրը մտնել՝ դիտեք տեսանյութում: