Տնտեսագետ. ՀՀ-ն ու Վրաստանը կարող են հսկայական օգուտներ քաղել թե մի միությունից, թե մյուսից (տեսանյութ)
Վրաստանի և Հայաստանի միջև վերջին տարիների տնտեսական փոխշահավետ կապերը շատ երկչոտ ձևով են իրացվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Այստեղ ունենք մեր մեղքի բաժինը, քանի որ չէի ասի, որ ամեն մի նախարար ճանաչում է իր պաշտոնակցին Վրաստանում, իսկ դա պարտադիր պայման է հարաբերությորնները զարգացնելու համար: Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ շատ սերտ համագործակցություն ծավալելու»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով, Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տարածաշրջանային միությունների՝ Եվրասիական և Եվրամիություն, անդամակցության սկիզբը պետք է դիտարկել փոխլրացնող գործոն. «Եթե գիտակցությունը գերիշխի, մենք վրացիների հետ կարող ենք հսկայական օգուտներ քաղել թե մի միությունից, թե մյուսից, նաև հաշվի առնելով, որ Հայաստանը չի բացառում եվրաինտեգրացիան, այլ պարտադրված է հապաղել իր քայլերի մեջ»:
Ասուլիսին ներկա Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանից արտահանելու արտադրանք՝ մուրաբա, պահածո, մսամթերք, պանիր, ունի, սակայն պետք է քանակ ստեղծել:
«Պետք է օգնել լցնել պահեստները ու միանգամից արտահանել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: