Կալիֆոռնիայի Սենատում այսօր քվեարկության է դրվելու Արցախի անկախությանը աջակցող բանաձևը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի օրակարգում ներառված Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցող AJR 32 բանաձևը այսօր դրվելու է քվեարկության: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքից:
Բանաձևի քվեարկության հետ կապված Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով դիմել է Կալիֆոռնիայի հայությանը` հորդորելով էլեկտրոնային հաղորդագրությունների և հեռախոսակապի միջոցով կապ հաստատել իրենց շահերը ներկայացնող սենատորների հետ և վերջիններիս խնդրել կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի վեհաժողովը Արցախի անկախության մասին օրինագիծը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր այս տարվա մայիսի 8-ին: Օրինագիծը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին: Միաժամանակ նշվում է, որ Կալիֆոռնիայի օրենսդրական պատմության մեջ նման բանաձևի ընդունում գործնականում տեղի է ունենում առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց