Կիևում ակտիվիստները հայտարարել են Մայդան 3-ի մասին
Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները հայտարարել են Մայդան 3-ի սկսման մասին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ հավաքվածները պահանջել են պաշտոնանկ անել նախագահ Պորոշենկոյին: Լուրը հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Ակտիվիստները նաև կոչ են արել փոփոխել երկրի արևելքում գտնվող անվտանգության գործողությունների ղեկավարներին, այդ թվում ՝ նաև պաշտպանության նախարար Վալերի Գելետեյային:
Նշենք, որ Մայդանն առաջին անգամ կենտրոն դարձավ 2004 թվականին՝ «Նարնջագույն հեղափոխության ժամանակ»: 2013-ին անկարգությունները սկսեցին այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մասին: