ԱՄՆ-ում փնտրում են Օբամայի համար վտանգ ներկայացնող մարդուն
Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի իշխանությունները փնտրում են մի մարդու, ով նրանց կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել երկրի նախագահ Բարաք Օբամայի համար: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել ԱՄՆ նախագահի համար վտանգ ներկայացնող կասկածյալի մասին:
Նախագահի համար վտանգ ներկայացնող ենթադրյալ կասկածյալը եղել է Volkswagen Jetta մակնիշի արծաթագույն մեքենայով: Պետության առաջին դեմքի անվտանգության համար պատասխանատու գաղտնի ծառայության հայտարարության համաձայն, իրենք աշխատում են նաև տեղական մարմինների հետ՝ ճշտելու այդ տեղեկությունների հավաստիությունը:
Նշվում է, որ ուրբաթ օրը երկրի նախագահի մասնակցությամբ միջոցառում այդ նահանգում չի եղել, Օբաման եղել է հարևան նահանգներում՝ Նյու Յորքում և Ռոդ Այլենդում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր