Քաղաքական 19:23 08/09/2014

Մաքսիմ Շևչենկո. «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ պետք է երկխոսություն սկսել

Որքան էլ տարօրինակ թվա, անհրաժեշտ եմ համարում երկխոսություն հաստատել «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկասյան քաղաքականություն» (Кавказская политика) կայքի խմբագիր Մաքսիմ Շևչենկոն:

«Մենք շատ քիչ բան գիտենք «Իսլամական պետության» մասին: Մենք դատում ենք միայն լրատվամիջոցների ցուցադրած որոշ տեսարանների հիման վրա: Կարծում եմ, որ լրագրողներները պետք է գնան այնտեղ և տեսնեն դա: Ես, օրինակ, պատրաստվում եմ մի քանի ամիս անց մեկնել այնտեղ...իհարկե անվտանգության նորմերի ապահովմամբ և այդ մարդկանցից երաշխիքներ ստանալուց հետո»,- նշեց Մաքսիմ Շևչենկոն՝ պնդելով, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «Իսլամական պետությունը»:

«Պետք է տեսնել, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում: Ես այնպես եմ հասկանում, որ պետության ձևաչափի կործանմամբ, ինչպես եղավ Իրաքի պարագայում (լավն էր , թե վատը Սադամ Հուսեյնը, բայց նա երաշխավորում էր պետության գոյությունը, որը կարող էր ապահովել օրենք և կարգուկանոն), ջրի երես են դուրս գալիս ուժեր, որոնք առաջ են քաշում իրենց հայեցակարգերն ու թեզերը: Ճիշտ է, ես չգիտեմ, թե որքանով է երկու լրագրողին գլխատելը կապված «Իսլամական պետության» դիրքորոշման հետ, քանի որ այնտեղ բավականին շատ են ահաբեկչական խմբերը: Բայց գուցե այդ մարդկանց հետ հնարավոր է երկխոսել, գուցե՝ հնարավոր չէ: Մենք ոչինչ չգիտենք: Նրանց մոտ ոչ ոք չի մեկնել, նրանց հետ ոչ ոք բանակցություններ չի վարել»,- նշեց նա և մանրամասնեց, որ օրինակ ժամանակին Օսմանյան կայսրության կամ Անդրհորդանանում իշխող Հաշիմյան արքայատոհմի տեսանկյունից ահաբեկիչներ կարող էր համարվել Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզը՝ Ալ-Սաուդ արքայատոհմից, մինչդեռ հետագայում նա պետություն հիմնադրեց:

«Սկզբում մենք թալիբներին էինք ահաբեկիչներ, հանցագործներ և մարդասպաններ անվանում: Սակայն տեսնում ենք, որ նույնիսկ ամերիկյան կառավարությունը հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որում նշեց, որ առանց թալիբների մասնակցության բանակցային գործընթացում հնարավոր չէ հասնել Աֆղանստանում խաղաղության հաստատման: Ես եղել եմ Աֆղանստանում և հանդիպել թալիբների ղեկավարության հետ: Որպես լրագրող հասկանում եմ, որ նրանք արտահայտում էին մեծամասնության կարծիքը: Աֆղանստանում թալիբների կողմից վերահսկվող տարածքներում բառացիորեն եղել են բավական ուժեղ պետության նորմեր»,- նշեց մեր զրուցակիցը և պարզաբանեց, որ այդ նորմերի կոշտությունը կարելի էր բացատրել երկրի՝ շուրջ 30 տարի քաղաքացիական պատերազմում գտնվելու հանգամանքով. «Միգուցե այս պարագայում ուժեղ նորմերը անհրաժեշտություն էին հանցավորության դեմ պայքարելու համար: Ցանկացած հասարակություն իր ներսում ստեղծում է կառուցվածք, որն էլ իր հերթին կարգավորում է այս հարցերը»:

Բոլոր դեպքերում նրա կարծիքով՝ «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ պետք է կապի մեջ մտնել և փորձել գլուխ հանել նրանցից. «Պետք է այդ մեծ տարածքի նկատմամբ վերահսկողություն ունեցողների հետ մտնել քաղաքական բանակցությունների մեջ: Պետք է նրանց հարցնել` լրագրողների գլուխները կտրելը դա իրե՞նց դիրքորոշումն է, թե՞ մեկ այլ խմբի: Ժամանակին թալիբներին էին վերագրում Բեն Լանդենին: Թալիբները նրան միայն ընդունել էին տվել իրենց տարածքում: Եվ երբ եղավ սեպտեմբերի 11-ը, ես հիշում եմ` թալիբների կառավարությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են դիտարկել Բեն Լադենի մեղքը, բայց շարիաթական դատարանում, քանի որ նա մուսուլման է, և Աֆղանստանի տարածքում` ամերիկյան ներկայացուցիչների հետ մեկտեղ: Սակայն ԱՄՆ-ն որոշեց այդ ճանապարհով չգնալ: Փոխարենը Թալիբանը հռչակեցին ահաբեկչական կազմակերպություն և ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ, որում զոհվեցին տասնյակ հազարավոր աֆղանցիներ, հազարավոր ամերիկացիներ, նույնիսկ վրացիները զոհեր ունեցան, բարեբախտաբար, հայերն այնտեղ ներկա չէին:

Ադրբեջանը և Թուրքիան նույնպես զորքեր էին ուղարկել, որոնք չէին ցանկանում մուսուլմանների դեմ մղվող պատերազմին մասնակցել: Այդ իսկ պատճառով էլ ես կողմ եմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ երկխոսությանը, որքան էլ որ դա տարօրինակ տեսակետ թվա: Բնականաբար այդ երկխոսությունը մեկ կամ երկու տարուց իրականություն կդառնա»:

Հարցին, թե Մերձավոր և Միջին Արևելքում ծավալված գործընթացները կարո՞ղ են հանգեցնել փոփոխությունների, մասնավորապես տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա, Մաքսիմ Շևչենկոն պատասխանեց. «Բնականաբար այն փոխվելու է: Արդեն իսկ մեծ կասկած է կա, թե արդյոք Իրաքը միասնակա՞ն պետություն. Քրդական պետության հարցն է օրակարգային, Իսլամական սուննիական պետությունը, շիական հատվածը: Տեսեք, արդեն իսկ Իրաքում մենք նշեցինք այս երեք բաժանումները: Այս կերպ էլ նրանք կարող են պայմանավորվել նավթային տարածքների վերահսկողության բաժանման հարցում: Ինչ վերաբերվում է Սիրիային, ապա դա ավելի բարդ խնդիր է: Խնդիրն այն է, որ Սիրիան արհեստական ստեղծված երկիր չէ: Այն շատ հին երկիր է՝ իր հստակ սահմաններով: Հայերը այնտեղ իրենցից ոչ թե սփյուռք են ներկայացնում, այլ այդ երկրի բնիկ հին ժողովուրդ: Այդ երկիրը տարբեր էթնիկական և կրոնական խմբերի շատ բարդ միություն է, որտեղ ուժեղ կենտրոնական իշխանությունը՝ ի դեմս Ասադների, երկար ժամանակ երկրում պահպանել է խաղաղություն, նույնիսկ այն ժամանակ, երբ հարևան Լիբանանում միջէթնիկական և կրոնական պատերազմ էր ընթանում:

Անշուշտ, Մերձավոր Արևելքում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու և մեծ հաշվով կախված է Իսրայելից, թե վերջինս ինչ դիրք կգրավի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում:

Եթե Իսրայելը հրաժարվի Գազայում զանգվածային ոչնչացման քաղաքականությունից և պաղեստինյան կուսակցություններին ու խմբավորումներին՝ օրինակ ՀԱՄԱՍ-ին, ընդունի որպես բանակցային կողմ, ապա լարվածությունը կթուլանա: Կարծում եմ, որ Իսրայելում ևս իշխանության կգան այնպիսի գործիչներ, ովքեր կհասկանան, որ խաղաղությունը, բաց սահմանները, փոխհամագործակցությունը, Մադրիդի և Օսլոյի համաձայնագրերը միակ ճանապարհն են այդ սրբազան հողում համատեղ գոյակցման համար:

Թող լինի երկու պետություն. ինձ ծանոթ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները խոստովանում են, որ իրենք համաձայն են անգամ, որ նոր պետությունը կոչվի Իսրայել, միայն թե հռչակվի պետություն, հակառակ դեպքում այնտեղ կշարունակեն վտարանդի մարդիկ ապրել՝ լինեն արաբ, թե այլազգի: Ի վերջո 3 միլիոն պաղեստինցիներ վտարված են իրենց երկրից: Գուցե նրանք չցանկանան վերադառնալ, բայց նրանց վերադարձի իրավունքի ապահովումը և փոխհատուցումը, կարծում եմ, ցանկացած ժողովրդավարական պետության պարտականությունն է:

Ինչպես Ղրիմի թաթարների դեպքում, որոնց տներում արդեն մի քանի տասնամյակներ ապրում են մարդիկ, և նրանք բոլորը միաբերան նշում են, որ իրենք խաղաղություն են ցանկանում և տարածք՝ սոցիալական և մշակութային հավասար իրավունքներով, և իրենք կծաղկեցնեն Ղրիմը, նույն կերպ էլ պաղեստինցները չեն ցանկանա պատերազմ, եթե նրանց համար ապահովվեն տնտեսական, սոցիալական և մշակութային հավասար պայմաններ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրված քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}