Թևոսիկի եղբոր սպանության գործով կան լուրջ ապացույցներ. Աշոտ Կարապետյան
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով Երևան քաղաքի վարչության վարույթում եղած քրեական գործով աշխատանքները լայնածավալ արվել են, բոլոր տեսակի համալիր օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում մեղադրյալներ են եղել և այս պահին քրեական գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Քրեական գործով նախաքննական մարմինը պարզել էր, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը: Իսոն, սակայն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել:
«Կան ձերբակալվածներ և լուրջ ապացույցներ: Լուրջ, հավաստի, ապացուցող տեղեկությունները ռեալ են»,- ասաց Երևանի ոստիկանապետը:
Ինչ վեաբերում է երկրորդ դիակի փաստին, Ա. Կարապետյանն ասաց, որ այս ամբողջ գործով հարուցված է մեկ քրեական գործ, դրա շրջանակում կատարվում է նախաքննություն. «Նախաքննությամբ հիմնավորվում է, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եղել է երկրորդ սպանության: Քրեական գործի չի ավարտվել»:
Նախորդող հրապարակումներ՝
Իսոյի անմեղությունը 100 տոկոսով հիմնավորող ապացույց է ի հայտ եկել. Փաստաբան
Մոսոյին պետք է ողջերի մեջ փնտրել, ոչ թե դիակների. Փաստաբան
Իսոն չի ընդունում մեղադրանքը
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է