ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել. Լ. Զուրաբյան
Նախորդ քառօրյաներում արձանագրած պարտությունների շարքը էապես թուլացրել է իշխանությունների դիրքերը, կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում համար անցած քառօրյան ոչ միայն դա է ցույց տվել, այլև այն, որ իշխանություններն Ազգային Ժողովը փաստորեն, դիտարկում են որպես ռազմաճակատ` որակելով ԱԺ-ն խրամատ:
«Իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին և դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարաը հրաման էր տվել, որ բոլորը գտնվեն իրենց խրամատներում»,- ճեպազրույցի ժամանակ նկատեց նա:
Իրավիճաը փրկելու նպատակով իշխանությունները, շարունակեց Լ. Զուրաբյանը, շրջանառության մեջ դրեցին քառյակի պառակտման մասին լուրը, ինչին գալիս էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջ քաշելով: Բայց դրանում էլ չհաջողեցին:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցին, Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենց համար ամեն ինչ պարզ է. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել: Իշխանափոխության գործընթաց սկսկելու վճռականություն …. կարևոր հարցազրույց էր ու շեշտադրումներ կային: Մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել, ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք ասել է նա, իսկ մենք գիտենք, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց