Ընդդիմությունը՝ միասնական թեկնածուով հանդես գալու հարցը կարող է քննարկել կոնկրետ իրավիճակում. Մուսինյան
«Այդ հարցը քաղաքական ուժերի քննարկման թեման կարող է լինել կոնկրետ իրավիճակում: Երբ որ այդ իրավիճակը ձևավորվի, քաղաքական ուժերը համապատասխան կոնսուլտացիաներ կառաջարկեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է մեկ միասնական թեկնածուի շուրջ հայտարարի գալ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱԿ-ը, քառյակի այլ ուժեր պահանջում են իշխանափոխություն, արդյո՞ք նրանք ունեն համապատասխան թեկնածուներ, նա նշեց, որ երբ լինեն ընտրություններ, ամեն կուսակցություն կառաջադրի իր թեկնածուին:
Ա. Մուսինյանն ասաց, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն. «Հայ ազգային կոնգրեսն ունի առաջնորդ՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Իշխանափոխություն լինելու է արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների միջոցով հարցին ի պատասխան ՀԱԿ մամուլի խոսնակն ասաց. «Հայաստանն այդքան երկար սպասելու՝ մինչև 2018 թվականը, ռեսուրս չունի, Հայաստան այդ շռայլությունը չի կարող թույլ տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան