Է. Նալբանդյանն ու Ջ. Ուորլիքը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր են փոխանակել սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։
Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց