ԼՂՀ արտգործնախարարը հյուրընկալվել է Բասկերի ազգայնական կուսակցության կենտրոնակայանում
Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում՝ սեպտեմբերի 15-ին, կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, և ընդգծել, որ այն կարևոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բասկերի Երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր։ Երկուստեք ընդգծվել է նաև կուսակցությունների մակարդակով երկկողմ շփումների հաստատման կարևորությունը։
Նախորդող հրապարակումներ՝
Տոլոսայի և Արցախի միջև գործնական կապերի հաստատման հնարավորություններ են քննարկվել
Համագործակցության համաձայնագիր` Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը
Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը
ԼՂՀ արտգործնախարարը՝ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց