ԲՀԿ-ական պատգամավորի որդին կալանավորված է
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վերահաստատել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռոմա Գասպարյանի կալանավորման որոշումը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Ռոմա Գասպարյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդին է: Այս պահին Ռոմա Գասպարյանն արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 1992 թ. ծնված Ռոմա Գասպարյանը այս տարվա հուլիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել նրան և բերման ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ:
Նախօրեին Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեվանգելը):
Նշենք, որ հուլիսի 8-ին դատարանը Ռոման Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան