ԱՄՆ-ն պաղեստինցիներին 71 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրելու
ԱՄՆ-ն Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին 71 մլն դոլարի ծավալով հումանիտար օգնություն է տրամադրելու: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հայտարարության մեջ ասվում է, որ այս պահին ՄԱԿ տրամադրած ապաստարաններում մնում է ավելի քան 58 հազար մարդ: Հատկացվող գումարի 59 մլն-ն ուղղվելու է ՄԱԿ-ի` պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու առաքելությանը, իսկ մնացած 12 մլն-ը նախատեսված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համար:
Այդ միջոցներն ուղղվելու են պաղեստինցիներն ջրով, վրաններով, սնունդով և դեղորայքով ապահովելուն:
«ԱՄՆ-ն հավատարիմ է մնում պաղեստինցի ժողովրդին օգնություն ցուցաբերելու գաղափարին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Քերին հայտնել էր, որ Գազայի հատվածի բնակիչներին հատկացնելու են 47 մլն դոլար: Նման կերպ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության ծավալը կազմում է 118 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան