Հարցազրույցներ 10:20 30/09/2014

Հակահայ զեկույցը վաղուց գրվել է ոչ թե ԵԽԽՎ-ում, այլ Լոնդոնում, Միլի մեջլիսի բլանկի վրա. Ն.Զոհրաբյան

Նախքան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հայկական պատվիրակության անդամները այն որակում էին իբրև բավականին բարդ ու լարված, որի շրջանակում ադրբեջանական լոբբին կփորձի հերթական անգամ գլուխ բարձրացնել. այդպես էլ եղավ: Վեհաժողովում հակահայ տրամադրությունների, զեկույցների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, չնայած հայկական պատվիրակության գործադրած ջանքերին` թե Դուք ունեցած ելույթում, թե' պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կոչ արեցիք ԵԽԽՎ պատգամավորներին չմտնել մի գործընթացի մեջ, որի հետևանքները խիստ վտանգավոր են լինելու ԼՂ-ի համար, վեհաժողովն այդուհանդերձ 41 կողմ և 74 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց հայկական պատվիրակության առաջարկը չնախախատրաստել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույց: Որո՞նք են լինելու հետագա քայլերը:
-Իհարկե, մենք միամիտ չէինք և ելնելով այն մթնոլորտից, որ վերջին մեկ-երկու տարիներին տիրում էր ԵԽԽՎ-ում մեզ համար պարզ էր, որ ադրբեջանական լոբբին, որն այսօր դոմինանտ և գերակա ուժ է այս հարթակում կարողանալու էր անցկացնել այդ նախաձեռնությունը: Եվ պատահական չէ, որ քվեարկության ժամանակ դահլիճ էին բերվել ոչ միայն Ադրբեջանի կողմից վարձատրվող ԵԽԽՎ պատգամավորները, այլև Ադրբեջանի օգտին աշխատող եվրոպացի տարբեր փորձագետներ, լոբբիստներ: Մեկ բան ակնհայտ է` ընդունելով նման որոշում, քաղաքական հանձնաժողովին տալով մանդատ նախապատրաստել նման վերնագրով զեկույց ԵԽԽՎ-ն գերազանցել է իր մանդատը, որովհետև վեհաժողովը հակամարտություններով զբաղվելու մանդատ չունի և մենք մեր ելույթներում, այդ թվում և ես, հստակ նախանշել եմ այդ վտանգավոր հետևանքները, որ ունենալու է հնարավոր այս զեկույցը:
Բոլորս էլ հասկանում ենք, որ անկախ նրանից, թե ով է լինելու զեկուցողը, դա շատ պայմանական ֆիգուր է լինելու, որովհետև այդ զեկույցը վաղուց արդեն գրված է, ըստ էության զեկույցը գրվել է ոչ թե ԵԽԽՎ-ում, այլ գրվել է Լոնդոնում, Միլի մեջլիսի բլանկի վրա: Միանշանակ է լինելու զեկույցի հակահայ բովանդակությունը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող` անկախ նրանից, թե այսօր կամ վաղը ով կնշանակվի զեկուցող:

-Հաշվի առնելով վերջին շրջանում եվրոպական կառույցներում Ադրբեջանի հանդեպ բավականին կոշտ դիրքորոշումը որոշ փորձագետներ, այդ թվում և Ստեփան Սաֆարյանը երեկ տեսակետ հայտնեցին, թե այդ զեկույցը չի կարող ադրբեջանամետ լինել:
-Ես շատ հարգում եմ մեր փորձագետների տեսակետը, բայց ես խորհուրդ կտայի մարդկանց, ովքեր ԵԽԽՎ-ին ու մթնոլորտին ու խաղի կանոններին ծանոթ չեն, ովքեր չգիտեն, տեղյակ չեն կամ տեղեկացված չեն, որ ԵԽ-ն վաղուց արդեն վերածվել է Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության նման գնահատականներ չհնչեցնեն: Շատ հեշտ է կողքից դատողություններ անել, բայց ես ներսում տեսնում ես, թե իրականությունն ինչպիսին է, ապա առնվազն միամիտ կլիներ կարծել, որ այս զեկույցի բովանդակությունը կարող է չլինել Ադրբեջանի պաշտոնական տեսակետը: Ես պաշտոնապես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ զեկույցը արտահայտելու է Ադրբեջանի պաշտոնական տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ի վերջո, ինչպե՞ս կարող է զեկույցը լինել անկողմնակալ, եթե արդեն իսկ միայն դրա վերնագիրը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բավարար է հայտարարելու, որ այս կառույցը իր գնահատականներում կողմնակալ է և նման վերնագրով զեկույցը չի կարող լինել բալանսավորված:

-Իսկ որո՞ն ք են լինելու հայկական կողմի քայլերը` հաշվի առնելով, որ անցյալում արդեն նախադեպ ունեցել ենք, երբ 2005թ-ին նման մի բանաձև էր դրվել շրջանառության մեջ:
-Մենք ամենօրյա ռեժիմով պատվիրակությունում քննարկում ենք մեր հետագա քայլերը և իհարկե ունենք մեր մոտեցումները, թե ինչ ճիշտ քայլեր պետք է անենք ու ինչ մարտավարություն որդեգրենք: Ես հիմա չունեմ լիազորություն պատվիրակության անունից խոսել, որովհետև դեռևս քննարկումները շարունակվում են, թեև ընդհանուր մոտեցումը արդեն ակնհայտ է: Մեկ բան կարող եմ ասել` խոսելով ԲՀԿ-ի անունից. Մեր տեսակետն է որևէ կերպ չմասնակցել այս զեկույցի նախապատրաստման գործընթացին, որևէ առնչություն չունենալ զեկուցողի հետ: Ավելին` մենք գտնում ենք, որ պատվիրակությունը պաշտոնապես պետք է իր տեսակետը գրավոր հայտարարի, դա նաև քննարկել ենք պատվիրակությունում ու կարծես թե պատվիրակության անդամների գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում է այդ տեսակետը: Հայկական պատվիրակությունը պետք է հստակ արտահայտի իր տեսակետը պաշտոնական փաստաթղթով, թե ինչու չի կարելի թույլ տալ նման զեկույցի նախապատրաստում և թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ այն ԼՂ բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև կողմերի միջև անվստահության անդունդը էլ ավելի խորացնելու առումով: Կրկնեմ` հիմնականում բոլոր պատվիրակների մոտեցումները նույնական են` հայկական կողմը որևէ կերպ չպիտի մտնի որևէ գործընթացի հետ, կապված այս զեկույցի պատրաստման հետ:

-Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ չեք կարծում, որ եթե նման կառույցը արդեն ուղղակիորեն աշխատում է խաղի բոլորովին այլ կանոններով, ապա ժամանակn է, որ հայկական պատվիրակությունը բարձրաձայնի ԵԽԽՎ-ում արժեքների ճգնաժամի մասին:
-Մենք ոչ միայն կարծում ենք, այլև պարբերաբար այդ մասին մատնանշում ենք, այդ թվում ես` գրեթե բոլոր իմ ելույթներում: Ես յուրաքանչյուր զեկույցում այդ մասին խոսում եմ, որ ԵԽԽՎ-ն շեղվել է իր հիմնական արժեքներից և որ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն հիմնարար արժեքներին եկել են փոխարինելու «խավիար-փող-նավթադոլարներ» հիմնական արժեքները: Եվ եթե այս կառույցը շարունակի խաղի իր այս կանոններով առաջնորդվել, ապա հայկական կողմը, Հայաստանը պետք է լրջագույնս մտածի այդ կառույցի հետ հարաբերությունները ճշգրտելու ուղղությամբ: Սա իմ` որպես երկար տարիներ ԵԽ-ում աշխատած պատգամավորի միանշանակ դիրքորոշումն է: Այսօրվա իմ ելույթում ևս ես իմ տեսակետը կարտահայտեմ, թե ինչպես է եվրոպական մեծ ընտանիքը աշխատում իր իսկ հիմնարար արժեքների դեմ:

-Ե՞րբ պատրաստ կլինի չարաբաստիկ զեկույցը:
-Մեկ կամ մեկուկես տարի հետո:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}