ԵԽԽՎ ուկրաինացի պատգամավոր. ԼՂ-ն չպետք է լինի ևս մեկ թեժ կետ ՌԴ -ի հարևանությամբ
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, քանի որ ամռանը սահմանին տեղի ունեցած միջադեպերը ցույց տվեցին, որ ցանկացած պահի արյունոտ պատերազմը կարող է վերսկսվել: Կարծում եմ, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա ևս մեկ թեժ կետ Ռուսաստանի հարևանությամբ, որի հետ կարելի է խաղալ», - այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ- ում Ուկրաինայի պատգամավոր Վլադիմիր Արիևը, ով նախօրեին կողմ էր քվեարկել ՀՀ պատվիրակության նախաձեռնությանը, որով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի նախագծերն ուղարկել ոչ թե զեկույցի պատրաստման, այլ մոնիտորինգի կոմիտե` ի գիտություն:
Panorama- ի հարցին, թե զեկույցի պատրաստման համար արդյոք անհրաժեշտություն չկա՞ անմիջական կապ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, Արիևը պատասխանեց. «Կարծում եմ Լեռնային Ղարաբաղը ոչ թե խնդրի սուբյեկտ է, այլ օբյեկտ: Եվ առաջին հերթին պետք է միմյանց հետ կապ հաստատեն Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ հակամարտությունը թուլացնում է երկու կողմերին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան