Եվս մեկ հանդիպում էլ կառավարության ներկայացուցչի հետ է սպասվում. Մ. Մելքումյան
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԺ-ում ներկայացված խմբակցություններից անդամներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` քննարկման առարկա է դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որն այսօրվանից ուժի մեջ է մտել և որի դեմ բողոքում են առևտրականները:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշվել է այսօր ևս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում` այս անգամ արդեն կառավարության համապատասխան պատասխանտուների հետ միասին, որպեսզի որոշակի սկզբունքային մոտեցումներ հստակեցվեն:
«Չանցնել ԱԱՀ դաշտ, բարձրացնել 58.35 մլն դրամի շեմը և այլն: Այս դիրքորոշումները մենք խոշորացված կհստակեցնենք, իսկ հետագան՝ աշխատանքային կարգով: Մինչև չհանդիպենք կառավարության հետ, որևէ բան չենք կարող ասել: Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, որ խնդիր գոյություն ունի ակնհայտ է: Բոլորը գտնում են, որ խնդիր կա, և այն պետք է լուծել»,- նշեց Մ. Մելքումյանը և հավելեց` սպասենք հանդիպմանը:
Նշենք, որ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն հրավիրելու առաջարկով այսօր առավոտյան հանդես էր եկել քառյակը` նշելով, որ հարցը պարտադիր քննարկման առարկա պետք է դառնա, առավել ևս, որ նախօրեին արտահերթը տապալվեց ՀՀԿ-ականների չներկայանալու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը