Ռումինիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով` չնայած թուրքական բողոքներին. Հարութ Սասունյան

Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:

Այնուհետև մեկնեցի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ միանալու տասնյակ երկրների մասնագետներին, գործիչներին, լրագրողներին և հոգևորականներին՝ առաջին անգամ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովում:

Ռումինիայում Թուրքիայի մշտապես աչալուրջ դեսպանը մեծ ջանքեր գործադրեց տապալելու ոչ միայն Հայոց ցեղասպանության համաժողովը՝ կազմակերպված Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից, այլև Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և Պիտեշտի փոխքաղաքապետը, և Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին: Ի դեպ, երբ դեսպանը առարկել էր խաչքարի տեղադրմանը, Պիտեշտի քաղաքապետը խստորեն հանդիմանել էր նրան՝ ասելով, որ նա իրավունք չունի միջամտելու ռումինական քաղաքի ներքին որոշումներին...

Թուրք դեսպանն այնուհետև փորձեց խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովը: Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ռումինիայի վրա՝ երկու երկրների միջև առկա լայն առևտրային կապերի շնորհիվ: Դեսպանը պետք է հատկապես նեղացած լիներ այն հանգամանքից, որ Ցեղասպանության համաժողովը ֆինանսավորել էր Ռումինիայի կառավարությունը: Բարեբախտաբար, դեսպանին չհաջողվեց խանգարել համաժողովի անցկացումը, որը տեղի ունեցավ ըստ նախատեսված ծրագրի: Համաժողովին ներկա էին մասնագետներ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Հունաստանից, Միացյալ Նահանգներից, Չեխիայի Հանրապետությունից, Ռումինիայից և Սիրիայից:

Միակ անակնկալն այն վայրն էր, որտեղ իջևանել էին համաժողովի մասնակիցները: «Տեմպո» հյուրանոցի նախասրահ մտնելիս ես շքամուտքի հարևանությամբ գտնվող դարակի վրա նկատեցի մի քանի թուրքական թերթեր, այդ թվում՝ «Զաման» թերթը ռումիներենով: Հետագա զննումից հետո մի գրքույկ հայտնաբերեցի, որտեղից պարզեցի, որ հյուրանոցի սեփականատերը թուրք մահմեդական հոգևոր գործիչ Ֆաթուլլահ Գյուլենն է... Չնայած որ հյուրանոցը գտնվում էր շատ հարմարավետ վայրում՝ ընդամենը մի թաղամաս այն կողմ Բուխարեստի Հայոց եկեղեցու առաջնորդարանից, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, սակայն որոշ հայ մասնակիցների համար տհաճ էր գտնվել թուրքական հյուրանոցում: Հետաքրքիր էր, թե ինչ էին զգացել թուրքական հյուրանոցի տերերը, երբ պարզել էին, որ հյուրընկալում են աշխարհի տարբեր կողմերից եկած Հայոց ցեղասպանության մեկ տասնյակ մասնագետների...

Հետաքրքրվելով, թե ինչ էր քննարկվում համաժողովում, Թուրքիայի դեսպանատունն իր երկու աշխատակիցներին ուղարկել էր հետևելու զեկուցումներին, որոնք թուրք դեսպանը պարտաճանաչ կերպով պետք է փոխանցեր Անկարային: Բարեբախտաբար, ոչ մի տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Երկու թուրք դիվանագետներն իրենց զուսպ էին պահում և չէին փորձում խանգարել համաժողովը: Նմանապես, ոչ մի հայ մասնակից չփորձեց միջամտել թուրքական դեսպանատան պաշտոնյաների աշխատանքին:

Համաժողովում՝ «Ցեղասպանության ճանաչում կամ արդարության պահանջ» թեմայով դասախոսությամբ հանդես գալուց բացի, ինձ բախտ վիճակվեց ներկայացնել իմ երկու գրքերը՝ Հայոց ցեղասպանության մասին ռումիներեն թարգմանությամբ, որոնք նոր էին հրատարակվել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից: Առաջին գիրքը մի ժողովածու է, որտեղ ամփոփված են իմ հարյուր խմբագրականները, որոնք վերջին տարիներին հրապարակվել են «Կալիֆորնիա կուրիեր» և այլ թերթերում: Չորս հարյուր էջանոց գիրքը կրում է «Հարյուր հոդված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ» խորագիրը: Իմ երկրորդ գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. աշխարհը ձայն է բարձրացնում. փաստաթղթեր և հռչակագրեր, 1915-2015 թթ.» խորագրով, նույնպես հրատարակվել է Հայոց թեմի կողմից ռումիներեն թարգմանությամբ:

Հայոց առաջնորդարանը և համայնքի ղեկավարները ակտիվ հրատարակչական ծրագրեր ունեն՝ ռումիներեն թարգմանել Հայոց ցեղասպանության մասին շատ կարևոր գրքեր՝ չնայած տեղի հայ համայնքի նվազմանը՝ դեպի Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա արտագաղթի ալիքների պատճառով:

Ռումինիայի հայկական համայնքում երկու նշանավոր Վարուժան կա: Առաջինը՝ Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանն է: Նա Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարարն է և Հայոց ցեղասպանության մասին շատ ինքնակենսագրական վեպի հեղինակը: Երկրորդը՝ Վարուժան Փամբուկչյանն է, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր և Ռումինիայի խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների նախագահը:

Համաժողովի մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էր գտնվում Ռումինիայում: Նրանք խոստացան աջակցել տեղի հայ համայնքի ջանքերին, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}