Հասարակություն 14:00 03/10/2014

Արտամարմնային բեղմնավորման արդյունքները Հայաստանում. «Մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտասահման»

Ուղիղ տասը տարի առաջ Հայաստանում առաջին անգամ ծնվեցին երեխաներ, որոնք լույս աշխարհ էին եկել շնորհիվ արտամարմնային բեղմնավորման: Երեքն են՝ երկու աղջիկ և մեկ տղա՝ Գեորգին, Աննան և Նանան: Նրանք ծնվել են Հայաստանում, բայց ապրում են Վրաստանում՝ Մառնեուլում: Այսօր նրանք կրկին եկել էին Հայաստան՝ Երևանում կազմակերպված գիտապրակտիկ կոնֆերանսին մասնակցելու համար:

«13 տարի երեխա չէինք ունենում: Քույրս այստեղ էր բնակվում: Կապ հաստատեցի այստեղի բժիշկների հետ: Շնորհիվ մեր բժիշկների, մենք այսօր ունենք երեք երեխա: Ես հավատում էի, որ նման արդյունք կլինի: Անցել է տասը տարի: Կրկին այստեղ ենք: Շնորհակալ ենք հրավերի համար»,- լրագրողներին պատմեց եռյակի մայրը՝ Կարինա Մայսուրաձեն:

Եռյակը լույս աշխարհ է եկել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում: Կենտրոնի տնօրեն, պրոֆոսոր Գեորգի Օկոևն ասաց. «Այսօր մեր երկրի և մեր կենտրոնի համար նշանակալի օր է: Տասը տարի առաջ ծնվեցին մեր առաջին երեխաները` եռյակ, որոնք լույս աշխարհ եկան շնորհիվ արտամարմնային բեղմնավորման»:

Նա նաև ասաց, որ այսօր կրկնակի տոն է, որովհետև մեկ տարի առաջ ի շնորհիվ «Արագիլ» հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս առաջին երեխաները, որոնք կրկին եռյակ են:

Նշենք, որ «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011թ.-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Գ. Օկոևն ասաց, որ այսօրվա գիտապրակտիկ կոնֆերանսին մասնակցում են առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, ովքեր կիսվելու են իրենց փորձով՝ արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաների մասին, իսկ հայ մասնագետներն էլ իրենց փորձով: Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: 

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում ի՞նչ արդյունքների են հասել արտամարմնային բեղմնավորման հարցում, պրոֆեսորն ասաց. «Կարող ենք արձանագրել հարյուրավոր երեխաներ, որոնք լույս աշխարհ են եկել, կարող ենք արձանագրել բոլոր նոր տեխնոլոգիաները, որոնք այսօր օգտագործվում են: Ի շնորհիվ դրանց, մենք կարող ենք հպարտանալ և ասել, որ Հայաստանն աշխատում է այն ստանդարտներով, որոնք ընդունված են զարգացած բոլոր երկրներում»:

Գ. Օկոևի խոսքով, նախորդ տարվանից կտրուկ աճել է այդ մեթոդին դիմող ընտանիքների թիվը. «Եվս մեկ անգամ կուզեի ընդգծել, որ դա շնորհիվ «Արագիլ» հիմնադրամի է: Այն բազմաթիվ ընտանիքների թույլ տվեց, ովքեր չէին էլ փորձում մտածել, որ կարող են այս թանկարժեք մեթոդի օգնությանը դիմել, այսօր և՛ դիմում են, և արդեն կան բազմաթիվ երեխաներ»:

Հարցին, թե այս միջոցին դիմած զույգերից քանի՞ տոկոսն է երեխա ունենում, նա պատասխանեց. «Ամբողջ աշխարհում ստանդարտ կա, մոտավորապես 37-38 տոկոսի դեպքում է ավարտվում ծննդաբերությամբ: Սա այն ռեալ թիվն է, որով ավարտվում են ծննդաբերությամբ»:

Այսօր, ըստ նրա, արդեն դիմում են ընտանեկան այնպիսի զույգեր, որոնց մոտ խնդիրը կապված է տղամարդկանց հետ:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցն էլ իր խոսքում ասաց. «Մենք այսօր հպարտությամբ պետք է ներկայացնենք մեր արդյունքները: Կատարված է արդեն արտամարմնային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա և տվյալ պահին զարգացող 55 հղիություն: Արդյունքները լավն են»:

Նա նաև հայտնեց, որ «Արագիլ» հիմնադրամն արդեն հերթագրում է երկրորդ փուլը, մարդիկ կարող են դիմել: Կարինե Թոխունցը հիշեցրեց, որ դիմողներն անպայման պետք է բժշկից ուղեգիր ունենան:

Նշենք, որ Հիմնադրամին կարող են դիմել այն զույգերը, որոնց միասնական եկամուտը ամսական 200 հազար դրամը չի գերազանցում: Դա պարտադիր պայման է։ Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Զույգերի ներկայացած փաստաթղթերը ստուգվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո հիմնադրամի կողմից զույգերը ուղեգրվում են 4 վերարտադրողական կենտրոններից մեկը: 

Միջոցառմանը ներկա էր Քնարիկ Վարդանյանն իր երեք աղջիկների՝ Աննայի, Էլենի, Դիանայի հետ, ովքեր արդեն մեկ տարեկան են: Նրանք լույս աշխարհ են եկել հենց «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ:

«Երջանիկ ենք: Շատ երկար ենք սպասել: Իհարկե, դժվար է պահել երեք երեխա, բայց արդեն սովորել ենք»,- պատմեց աղջիկների մայրը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ողջունեց դահլիճում գտնվող երեխաներին ու նրանց ծնողներին:

«Ուրախ եմ բոլորիդ ողջունել այս հիշարժան օրը: Առանձնահատուկ ուրախություն եմ ապրում, երբ դահլիճում տեսնում եմ այն երեխաներին, որոնք ծնվել են այս ազնվաբարո գործունեության արդյունքում: Տասը տարի առաջ առողջապահական համակարգի մեծ աշխատանքի արդյունքում Հայաստանում ծնվեց առաջին արտամարմնային երեխան: Մեկ տարի առաջ էլ ծնվեց եռյակ այն հիանալի հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, որը ղեկավարում է Ռիտա Սարգսյանը: Հայաստանում այսօր կիրառվում են բոլոր առաջատար տեխնոլոգիները, որոնք կիրառվում են առաջադեմ բժշկական կենտրոններում: Մեծ հաջողություն է մեր երկրի համար: Մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտասահման և այնտեղ սպասել իրենց մայրանալու իրավունքին»,- ասաց նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}