Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է
ԽՍՀՄ նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Միխայիլ Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց: Լենտա.ռու կայքի տեղեկացմամբ, այս մասին նախօրեին հայտնել է Գորբաչովը:
Նա պատմել է, որ հոկտեմբերի 8-ից առողջական խնդիրներ է ունեցել, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց. «Այժմ ես պառկած եմ, ինձ ապարատներ են միացրել, շուրջբոլորս լարեր են»:
Մ. Գորբաչովը խոստովանել է, որ հիվանդությունը խանգարել է իրեն հետևել նոբելյան շաբաթին: Ինտերֆաքսը հիշեցրել է, որ այս տարվա ամռանը Գորբաչովը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:
«Այսպես էլ ապրում եմ՝ մեկ հիվանդանոց, մեկ ամառանոց, մեկ հիվանդանոց, մեկ ամառանոց»,- ասել է նա:
Այդ պատճառով նա չէր կարողացել մասնակցել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց