Տարածաշրջան 18:18 13/10/2014

Երևանի համար մեծանում է Հայաստան-Իրան երկաթգծի կարևորությունը

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման ծրագիրը քննարկվելու է Բաքվում հոկտեմբերի 21-22-ը կայանալիք ԱՊՀ-ի երկրների երկաթգծային տրանսպորտի խորհրդի նիստում: «Ադրբեջանի երկաթգիծ» ՓԲԸ-ի ղեկավար Արիֆ Ասկերովը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցը քննարկվում է եռակողմ՝ Ադրբեջան, Իրան, Ռուսաստան ձևաչափով: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը ենթադրում է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարություն, որը կմիավորի ադրբեջանական, իրանական և ռուսական երկաթգծերը:

Կազվին-Ռեշտ-Աստարա

Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2005թ.-ին: Նախագծով ենթադրվում է Իրանի տարածքում կառուցել 350 կմ երկաթգիծ և այն հասցնել մինչև ադրբեջանա-իրանական սահմանի Աստարա քաղաք:
Իրանի տարածքում երկաթգիծը ձգվելու է Պարսից ծոցի Բենդեր-Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ և ադրբեջանական սահմանին գտնվող Աստարա քաղաք:Նախատեսվում է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար պետք է ներդրվի 400 միլիոն դոլար:Երկաթգծի կյանքի կոչման համար պետք է կառուցվի 22 թունել և 15 կամուրջ:

Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Կաբասիանը հայտարարել է, որ Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի իրականացումը կակտիվացնի Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իրանցի պաշտոնյան կարևորել է սահմանային Բիլյասուվար և Աստարա անցակետերի անցումը 24-ժամանոց աշխատանքային ռեժիմին և մաքսային ծառայությունների միջև միասնական տեղակատվական համակարգի ստեղծումը:

Ադրբեջանը փորձում է Հարավային Կովկասում վերածվել տրանսպորտային միջանցքի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին ստորագրվել է «Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար:

Տվյալ փաստաթուղթը, որը պետք է իրականացվի ադրբեջանական տարբեր նախարարությունների և ծառայությունների կողմից փորձ է նախանշել այդ երկրի զարգացման հեռանկարը առաջիկա տարիների համար:

Փաստաթուղթը ներառում է ինչպես սոցիալ-տնտեսական, մշակութային, առողջապահական, էներգետիկ-տրանսպորտային, այնպես էլ քաղաքացիական, քաղաքական ոլորտների բարեփոխումներ:

«Ադրբեջան-2020» ռազմավարության համաձայն, Ադրբեջանը պետք է դառնա «Արևմուտք-Արևելք», «Հյուսիս-Հարավ» էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:

Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:

Ալյաթ նավահանգիստը կառուցվում է Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում: Նախատեսվում է առևտրային նավահանգստի շինարարությունը ավարտին հասցնել մի քանի տարիների ընթացքում:

Ալյաթ նավահանգիստը պետք է ընդունի 11 միլիոն տոննա բեռ և նավահանգստի կառուցմամբ Ադրբեջանը կփորձի տարանցիկ կենտրոնի դեր խաղալ մերձկասպյան երկրների, առաջին հերթին իրենց ապրանքները Եվրոպա և Թուրքիա արտահանել ցանկացող Ղազախստանի և Թուրքմենստանի համար:

Ադրբեջանը մինչ այդ հայտարարել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկագծի շինարարությունից հետո այդ տրանսպորտային միջանցքը մերձկասպյան երկրներին որպես տարանցման ուղի տրամադրելու ցանկության մասին:

Էներգակիրներ արտահանող երկրից, ըստ «Ադրբեջան-2020» ռազմավարության, այդ երկիրը ցանկանում է վերածվել նաև տարանցիկ օղակի՝ Միջին-Ասիա-Կովկաս-ԵՄ և «Հյուսիս-Հարավ»՝Ռուսաստանի ուղղության վրա:


Երևանը պետք է շտապի կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը

Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թե տնտեսական ոլորտում՝ 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և առկա է քաղաքական կամքը այն հասցնել 1 միլիարդ դոլարի, թե քաղաքական առումով՝ նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև` տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Դեսպանը նշել է, որ Ռոհանիի զբաղված գրաֆիկի պատճառով դեռևս հստակ չի այցելության կոնկրետ ամսաթիվը, սակայն այցելությունը կայանալու է:

Հայաստանը Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելի գործընկերն է և երկկողմ հարաբերությունները թե' Երևանում, թե' Թեհրանում գնահատվում են որպես ռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն բարձր մակարդակ:

Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, իրականացման փուլում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի:

Դեսպան Ռեիսին, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցին, նշել էր, որ այդ հարցը պետք է ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգում: Իրանական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենք անմիջապես պատրաստ են սկսել իրենց տարածքում երկագծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում: 

Հայաստանի համար Իրանն այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում:

Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով:
Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ:

Հայաստանը երկաթծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Այս պահին շինարարության ակտիվ փուլում է գտնվում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, ինչը Մեղրին միջազգային նորմերին համապատասխանող մայրուղով կկապի Վրաստանի հետ:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով լռել  և խոսքի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}