Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի վերջում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ:
Իր հերթին, Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար:
Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նաև վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց