Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Իրան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան