Հունգարացի պաշտոնյաներին արգելել են մուտք գործել ԱՄՆ
ԱՄՆ-ն պատժամիջոներ է կիրառել հունգարացի մի քանի պաշտոնյաների ու գործարարների նկատմաբ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ,
նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրե Գուդֆրենդը: Հստակեցվում է, որ մուտքի արգելքը վերաբերում է Հունգարիայի վարչապետին, ինչպես նաև հարկային մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց:
Տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի ու Հունգարիայի հարաբերությունների մերձեցման, ինչպես նաև հունգարացի պաշտոնյանների կողմից ամերիկյան ընկերությունների կորզման փորձերի հետ: