ԱՄՆ բնակչության 5 տոկոսը երբեք չի լսել «CNN» հեռուստաալիքի գոյության մասին
ՄՆ բնակչության 5 տոկոսը երբեք չի լսել «CNN» հեռուստաալիքի գոյության մասին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին են վկայում «Pew Research Center» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցները մասնավորապես պատասխանել են այն հարցերին, թե ի՞նչ լրատվական ռեսուրսներ են իրենց ծանոթ, դրանցից որո՞նց են նրանք վստահում և որոնցի՞ց են տեղեկատվություն ստանում:
Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 5 տոկոսը երբևէ չի լսել «CNN»-ի գոյության մասին, 7 տոկոսը մինչ օրս չգիտի առաջատար համազգային գլխավոր օրաթերթերից մեկի` «USA Today»-ի գոյության մասին, իսկ 15 տոկոսն առաջին անգամ է լսում «New York Times»-ի մասին:
Ամերիկացիների մեծ մասը նախընտրում է քաղաքական տեղեկատվություն ստանալ հեռուստատեսության միջոցով: 44 տոկոսը խոստովանել է, որ քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում է CNN-ից, 39 տոկոսը՝ Fox News-ից:
Այս առումով տպագիր մամուլ նախընտրողները շատ ավելի փոքրաթիվ են: Թերթերից առաջատարին՝ «New York Times» -ին, տեղեկատվության ստացման համար դիմում է հարցվածների միայն 13 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան