Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել շուտափույթ կերպով կարգավորել ղարաբաղյան կոնֆլիկտը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել խաղաղ ճանապարհով, շուտափույթ կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հակամարտող կողմերը պետք է «մի փոքր նահանջեն իրենց անփոխզիջական դիրքերից», այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը Բաքու կատարած այցի ժամանակ:
Շտայնմայերը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որը կայանալու է Փարիզում հոկտեմբերի 27-ին, կհաջողվի առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անհանգստություն է հայտնել օգոստոս ամսին սահմանային բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, Շտայնմայերը այցելելու է Երևան, որտեղ հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց