Անգելա Մերկելը հիմքեր չի տեսնում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար
Եվրամիությունը չի տեսնում համապատասխան հիմքերի առկայությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու համար: «Deutsche Welle» պարբերականի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:
Կանցլերի խոսքերով, Ռուսաստանի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված Մինսկի պայմանավորվածությունների կատարման հարցում:
Պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է, թե գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել առայժմ ուժի մեջ թողնել սահմանափակումներն ու կոչ արել Ռուսաստանի իշխանություններին ստանձնել Ուկրաինայում հրադադարի պահպանման պատասխանատվությունը:
Նշենք, ավելի վաղ ԵՄ անդամ պետությունների առանձին ներկայացուցիչներ հայտարարել էին, թե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը կքննարկվի կազմակերպության պարբերական գագաթնաժողովներին և դրանց երկարաձգելու կամ թուլացնելու հարցը կախված կլինի Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գործընթացում ձեռք բերված առաջընթացից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը