![](https://panorama.am/news_images/60/177548_1/f55c4eedc31f30_55c4eedc32360.thumb.jpg)
Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի վերաբերյալ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության մասին
«Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»,- անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են` ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Իմ հայտարարությունը հետևյալն է. Քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննությունն է: Դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է այդպես»,- ասաց Գ.Կոստանյանը:
Նրա խոսքերով` արդյունավետ քննության երաշխիքները հետևյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն:
«Չկա «գործի բացահայտվածություն» սկզբունք. ինչու՞, որովհետև գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե իմ նշած երեք սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար դու ճշմարտությունը պարզել ես, իսկ թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը և մեղավորների հայտնաբերելուն, դա հարցի երկրորդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս երեք սկզբունքները ապահովում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց, ապա գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը` հավելելով, որ դա վերաբերում է ցանկացած գործին:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)