Բակո Սահակյանը պարգևատրել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին և նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին և պարգևատրել նրանց արժեքավոր նվերներով:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան