Հասարակություն 12:33 11/11/2014

ԵԱՀԿ-ն քննադատել է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը

Ադրբեջանի Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի աշխատակից, բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալությունից հետո ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատության գծով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել անկախ ԶԼՄ-ներին ու իրավապաշտպաններին հետապնդելը: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ադրբեջանում նպատակաուղղված կերպով հետապնդում են անկախ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- հայտարարել է Միյատովիչը:

Ինչպես նշված է հայատարարության մեջ, Մեհման Հուսեյնովը ձերբակալվել է նոյեմբերի 10-ին Բաքվի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել լքել երկիրը` Թբիլիսիում ԵԱՀԿ-ի աջակցությամբ անցկացվելիք միջազգային համաժողովին մասնակցելու: Նրան ազատ են արձակել երկարաժամյա հարցաքննությունից հետո:

Միյատովիչն իր հայտարարության մեջ նաև նշել է լրագրող Խաջիջա Իսմայիլովայի մասին, որը ևս չի կարողացել մասնակցել համաժողովին երկրից դուրս գալու արգելքի պատճառով:

«Ես կրկնում եմ կոչս Ադրբեջանի ղեկավարությանը` անկախ ԶԼՄ-ների նկատմամբ թշնամական քաղաքականությանը վերջ տալու վերաբերյալ»,- հայտարարել է նա:

Ինչպես փոխանցում է «Կավկազսկի Ուզելը», բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ են արձակել մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո, սակայն ոստիկանության աշխատակիցները հայտարարել են նրա դեմ քրեական գործի վերականգնման մասին, որը հարուցվել էր երկու տարի առաջ, և ըստ որի` Հուսեյնովին մեղադրում էին խուլիգանության համար` արգելելով վերջինիս լքել երկիրը: Հուսեյնովին ձերբակալել էին Ադրբեջանից հեռանալ փորձելիս, նրան հանձնել էին ոստիկանություն` անձնագրի կեղծման համար կասկածանքի հիման վրա:

Իրավաբան Գյունայ Իսմայիլովայի խոսքերով` այդ ժամանակ Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հոարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի խուլիգանության 221.1 հոդվածով: Մասնավորապես, նրան մեղադրել էին ցենզուրայից դուրս հայհոյանքներ կիրառելու համար ոստիկանության աշխատակցի հասցեին: Դա կատարվել էր 2012-ի մայիսի 21-ին «Հասարակական պալատ» հանուն ժողովրդավարության քաղաքացիական շարժման բողոքի ցույցը տեսագրելու ընթացքում: Այնուհանդերձ, սույն հոդվածը վերաբերում է ոչ ծանր հանցանքների թվին, և համաձայն դրա տարվող հետաքննությունը չի կարող ավելի երկար տևել, քան 9 ամիս, նկատել է Իսմայիլովան: Նրա խոսքերով` հետաքննությունը դադարեցվել էր, սակայն քանի որ գործը չէր փակվել, Հուսեյնովին այս ամբողջ ընթացքում չեն թողնում երկրի սահմաններից դուրս:

«Մեկ շաբաթ առաջ նա տեղեկացրել է ոստիկանությանն ու դատախազությանը երկրիս դուրս գալու իր մտադրության մասին: Բանավոր կերպով նրան ասել են, որ դեմ չեն, և չնայած որ պաշտոնական փաստաղթուղթ նրան չեն տվել,նա որոշել է այնուհանդերձ փորձել մասնակցել ԵԱՀԿ-ի համաժողովին: Այժմ արդեն Մեհման Հուսեյնովին հայտարարել են, թե քրեական գործը վերականգնված է, և ուժի մեջ է իր նկատմամբ կիրառվող երկիրը լքելու արգելքն առանց հետաքննական մարմնի պաշտոնական թույլտվության»,- ասել է Իսմայիլովան:

Եթե բլոգերի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է պատիժ` հասարակական աշխատանքի տեսքով, 160-200 ժամ տևողությամբ կամ էլ ուղղիչ աշխատանքներ` մինչև մեկ օր տևողությամբ կամ էլ ազատազրկում` մինչև մեկ օր տևողությամբ: Նաև հիշատակվում է, որ հոկտեմբերի 27-ին Հուսեյնովին հարցաքննել են Ադրբեջանի գլխավոր դատախազության` ծանր հանցանքների գծով հետաքննական վարչությունում: Բլոգերի խոսքերով` իրեն հարցեր են տվել իր ղեկավարած «Գնդասեղ» (Sancaq) երգիծական հրատարակության ու իր եղբոր` Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի մասին: Հարցաքննությունից հետո բլոգերը լրագրողներին հաղորդել էր, որ օգոստոսի 8-ից ի վեր տեղեկություններ չունի Էմին Հուսեյնովի գտնվելու վայրի վերաբերյալ, ասված է նյութում:

Նյութ թեմայի շուրջ
Ադրբեջանում ֆոտոթղթակից է ձերբակալվել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}