ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ձեռնպահ մնացին. Նոր նախարարությունը կստեղծվի
Քիչ առաջ ԱԺ-ն 70 կողմ, 10 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց նոր նախարարություն ստեղծելու և երկու նախարարությունները միավորելու կառավարության կողմից ներկայացված նախագծի օգտին:
Նշենք, որ մինչ քվեարկությունը կկազմակերպվեր խմբակցությունները հայտարարեցին իրենց դիրքորոշման մասին ու թեև որոշները, օրինակ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու, բայց բոլորը միանշանակ զարմանում էին, թե ինչու այսքան հապշտապ ու ինչու հենց հիմա այս հարցը նման հրատապությամբ ներկայացվեց ու առաջ քաշվեց:
Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց առկա նախարարությունների ուռճացված հաստիքացուցակները՝ առնվազն 3-4 տեղակալ նախարարներն ունեն, մի այդքան էլ տեղակալ ունեն նրանց տեղակալները և այլն:
Նախքան քվեարկությունը ամփոփիչ ելույթում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պարտադրված է առաջին հերթին աշխատանքի ծավալով:
Հիշեցնենք, կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ինչի արդյունքում այս երկու նախարարությունների փոխարեն կձևավորվի մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Հարակից հրապարակումներ`
Մեզ հույսի ու հավատի նախարարություն է պետք. Հ. Մարգարյանը բորբոքվեց
Նոր նախարարությունները կբերե՞ն կրճատումներ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը