Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին. Սասունյան

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:

Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:

Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները՝ նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ՝ սենատոր Ռոբերետ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ Դատի հանձնախմբի կողմից, այլևս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորկերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄակՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ Դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄակՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ:

Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում՝ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բոեները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ Դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄակՔարտին (B-), որն ստացել է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար և սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը ևս վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարևոր հանձնաժողովում:

Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային», այսպիսին էր թուրքական «Սաբահ» թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար և թույլ դիրքին»: Լրագրողը շարունակեց՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունը անվանելով «ևս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ Ջոն Բոեներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թ. ապրիլին»:

«Սաբահ» թերթի մեկ այլ հոդվածում, Իլնուր Չևիկը մեծամտորեն գրել է. «Թուրքիայի ճակատագիրն այնքան էլ վատ չէ», ի դեմս «հավանական խնդիրների՝ Օսմանյան ժամանակաշրջանում հայերի հետ կապված 1915-ի իրադարձությունների 100-ամյակի առթիվ»: Չևիկը հանրապետականներին ներկայացնում է որպես ոչ այնքան «կռվարար» Հայկական հարցի վերաբերյալ, որքան դեմոկրատները, «որոնք իրենց կոտորում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին գոհացնելու համար, հետևաբար ավելի ընդունակ կլինեին հայերի վերաբերյալ կոշտ ձևակերպումներին, հատկապես 2015 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակն է, երբ Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերը սպանվեցին և այս վիճահարույց հարցը հայերն անվանում են ցեղասպանություն»:

Մեկ այլ թուրքական պարբերական՝ World Bulletin-ը, իր հոդվածը հրճվանքով վերնագրել է. «Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ Կոնգրեսում նպաստավոր է Թուրքիայի համար»: Հոդվածում նշվում է, որ «դեմոկրատի գլխավորությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մղձավանջ կլիներ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ այն հանդես էր գալու օրինագծերով՝ ցեղասպանության հայկական պահանջներով արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ»: Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրերի տնօրեն Սոներ Չագափթայը հաստատեց նոր Սենատի թուրքամետ կողմնորոշումը, քանի որ «հանրապետականներն են, որոնք կանխել են Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջներով օրինագծերը»: Մեկ այլ թուրք վերլուծաբան՝ Քադիր Ուսթունը, նկատել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի անցկացման հնարավորությունը «երբեք այսքան ցածր չի եղել, քանի որ Կոնգրեսը հանրապետականների վերահսկողության տակ է»:

Այժմ Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ամերիկահայերի պարտքն է՝ համոզել նրանց պահպանելու հայկական նախաձեռնությունները, միաժամանակ բացահայտելով Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային շահերին Մերձավոր Արևելքում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}