Կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ԵՏՄ մասին2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել «Հայաստանի
Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Այնուհետև պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հեղինակն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաև դատապարտել վերոնշյալ ազգերի ցեղասպանությունը:
Քննարկվող փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել հանձնաժողովի անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ