Դավիթ Սանասարյան. Մեր տղաները պաշտպանեցին մարդու իրավունքները (տեսանյութ)
«Հայկական բանակն ուժեղ է, հավերժ է, կանգնած է հայ ժողովրդի մեջքին: Դրա մասին են վկայում նաև այն գործողությունները, որոնց արդյունքում խոցված ուղղաթիռից դուրս հանվեցին անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները»:,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով նոյեմբրեի 17-ից հացադուլ էր սկսել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման: Նա հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը:
Դ. Սանասարյանը նշեց, որ իր այդ քայլն ուղղված էր միջազգային կառույցներին, որպեսզի իրենց գործողություններով թույլ չտան, որ պատերազմ լինի:
«Նրանք բավականին ուշացած քայլեր են կատարում, որևէ լուրջ արդյունք չտվեցին»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն մի երկրի ժողովուրդ, մասնավորապես, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, պետք է ամոթ ասեն իրեն ղեկավարությանը, որ իրենց մանդատին հարիր չգործեցին, մարդու իրավունքները նրանց համար սելեկտիվ են:
«Մարդու իրավունքները պաշտպանեցին մեր տղաները»,- շեշտեց Դ. Սանասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան