Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
(լրացված) ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց