Մեկ շաբաթում Երևանում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ
Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39768 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 836 քաղաքացի: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա և 199 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց