ՀՀ և ՌԴ քաղաքաշինության նախարարները քննարկել են տեխնիկական նորմավորման հարցեր
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի հետ: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան