Մինսկում քննարկվել է հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակը
Մինսկում նախօրեին կայացել են հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ:
Քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Պատշաճ ուշադրություն է դարձվել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ: Կողմերն ընդգծել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց