Վաչե Գաբրիելյանը նշանակել է փոխվարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ Վաչե Գաբրիելյանը նշանակել է փոխվարչապետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է նախագահի հրամանագրում: