Երևանցիներն ավելի շատ են սկսել ընտանի կենդանիների համար տուրք վճարել
Երևանցիները նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի շատ են ընտանի կենդանիների համար պահանջվող տուրքը վճարել:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունից ներկայացրել են 2013թ-ի և 2014թ-ի մինչև նոյեմբերի 1-ի դրությամբ Երևան քաղաքի բնակիչների կողմից վճարված՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար նախատեսված, տեղական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ըստ այդմ, նախորդ տարվա ընթացքում երևանցիները տուրք վճարել են 111 կենդանու համար, ընդհանուր առմամաբ 907.700 դրամ: Այս տարվա նոյեմբերի մեկի դրությամբ մայրաքաղաքի բնակիչները վճարել են 136 ընտանի կենդանու համար՝ ընդհանուր առմամբ 1.137.500 դրամ: Երկու տարվա ընթացքում Երևանի բյուջե տուրքերից մուտքագրվել է 2.045.200 դրամ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ, համաքաղաքային կանոններին համապատաuխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար' տեղական տուրքը ընթացիկ տարվա համար uահմանվել է 5000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ