ՎիվաՍել-ՄՏՍ. ՄոբիԴրամ ՓԲ-ի ծառայությունները նորաբաց մասնաճյուղերում
Այսուհետ` յուրաքանչյուր օր` մինչև ուշ երեկո, կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ և ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի և բջջային կապի ծառայությունների դիմաց ՄոբիԴրամ ՓԲ ընկերության Նալբանդյան նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաև կարելի է օգտվել Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից արդեն մինչև ժամը 22:00: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՄոբիԴրամի նորաբաց Նալբանդյան մասնաճյուղը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում գործող Ամիրյան մասնաճյուղը` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:
Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց