Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի 2014 թ. լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը:
1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ/հ ոճի ըմբշամարտ 300 միավոր
2 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ/հ ոճի ըմբշամարտ 270
3 . ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ծանրամարտ 189
4 . ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ազատ ոճի ըմբշամարտ 175
5 . ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ծանրամարտ 125
6 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ձյուդո 106
7 . ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ մարզական սամբո 104
8 . ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ մարտական սամբո 97
9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ սպորտային մարմնամարզություն 96
10 . ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ազատ ոճի ըմբշամարտ 74
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 6 մարզիկների անուններ՝ Սմբատ Մարգարյան (ծանրամարտ), Աշոտ Դանիելյան (սամբո), Հարություն Մերդինյան (սպ. Մարմնամարզություն), Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ), Արթուր Թովմասյան (սպ. Մարմնամարզություն) և Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ):
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը