Աթենքում անհայտ անձինք կրակ են բացել Իսրայելի դեսպանատան վրա
Անհայտ անձինք վաղ առավոտյան կրակ են բացել Աթենքում Իսրայելի դեսպանատան վրա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասը միայն նյութական է: Այս մասին հայտնում է Ahram online-ը:
Ըստ ոստիկանության ունեցած տվյալների` հարձակմանը մասնակցել են դիմակավորված 4 անձինք, ովքեր շենքին են մոտեցել երկու մոտոցիկլետով: Ըստ վկաների` նրանք կրակել են Կալաշնիկով ինքնաձիգից և փախուստի դիմել:
Հունաստանի ոստիկանությունը այս գործողությունն ահաբեկչություն է անվանել: Հետաքննությունը հանձնվել է հակաահաբեկչական ծառայությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց