Խորհրդարանական չորս ուժ կփորձեն արտահեթ նիստ հրավիրել
ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունները կփորձեն արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ նախքան ասուլիսը կայացել էր այդ չորս ուժի համատեղ հանդիպում-քննարկումը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ ասաց, որ տնտեսագետ պատգամավորներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, որը հիմք կհանդիսանա արտահերթ նիստ հրավիրելու համար:
Նրա խոսքով, երկում ստեղծված այս վիճակի պատասխանատուներն են՝ Կենտրոնական բանկը, կառավարությունը, որոնք արտահերթ նիստի ժամանակ պետք է լինեն դահլիճում: Ն. Զոհրաբյանը հորդորց ՀՀԿ-ական պատգամավորներին չտապալել արտահերթ նիստը: