Մատվիենկոն ռուբլու արժեզրկումը համեմատել է վատ եղանակի հետ
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խորհուրդ է տվել Ռուսաստանում առկա ֆինանսական իրավիճակին վերաբերել որպես վատ եղանակի, ինչպես նաև խուճապի չմատնվել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Անհրաժեշտ է զսպել զգացմունքները և չսրել իրավիճակը: Խուճապը բարդ իրավիճակում վատագույն օգնականն է»,- Վերին պալատի նիստի ժամանակ ասել է նա:
Միաժամանակ, Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Եվգենի Տարլոն առաջարկել է խորհրդարանական քննություն իրականացնել այդ երկրի Կենտրոնական բանկի գործողությունների կապակցությամբ: Խորհրդարանականի կարծիքով, ԿԲ-ն խախտել է Սահմանադրության այնպիսի կետեր, ինչպիսիք են մարդու և սեփականության իրավունքների պաշտպանությունը:
Նա նկատել է, որ ՌԴ ԿԲ-ի գործողությունները ոչ միայն չեն կայունացնում իրավիճակը, այլև հակառակ ազդեցությունն են թողնում: