Սոնա Տռուզյան. Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել
«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել։ Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության»,-այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»,-ասաց նա:
Տռուզյանի խոսքով, Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։
«Լիահույս ենք՝ որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»,-նշեց նա։