Ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը
Այսօր Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հենց նոր ստորագրվել է Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Վստահ ենք, որ Եվրասիական միությանը Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը բխում է այդ երկրների արմատական ազգային շահերից, բացում է նրանց սոցիալ-տնտեսական զարգացման լայն հորիզոններ»,- նշել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին